Հունվարին սրտի նոպայից վախճանվեց հնդիկ գուրու Աշուտոշ Մահարաջը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ քարոզիչներից մեկը: Նրա մարմինն արդեն կես տարի պահվում է սառնարանում: Նրա հետևորդները կարծում են, որ իրենց կուռքը շուտով կարթնանա, սակայն գուրույի հարազատները ցանկանում են դիակիզման հանձնել հանգուցյալի մարմինը, հաղորդում է Mirror-ը:
Աշուտոշ Մահարաջը նույնիսկ մահից հետո է համարվում աշխարհի ամենահարուստ գուրուն.նրա կարողությունը հարյուրավոր միլիոն դոլարներ է գնահատվում: Ողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ են նրան առաջնորդ համարում: Նրա երկրպագուների ձեռնարկով, 70-ամյա հնդիկի մարմինը Փենջաբ նահանգի Նուրմահալ քաղաքում տեղավորել են սառցախցիկը:
Գուրույի հետևորդները օրերով մեդիտացիա են անում սառնարանի մոտ: Նրանք ասում են, որ նա չի մահացել ու շուտով կարթնանա, քանի որ Մահարաջը նման բան առաջներում էլ է արել.»Սարերի գագաթին բազմամյա մեդիտացիան մեր ուսուցչի մարմինն ու հոգին կոփել են: Գիտությունն անզոր է յոգայի արվեստի առջև»,-ասում են հնդիկի հետևորդները, ովքեր հրաժարվում են հավատալ, որ իրենց գուրուն այլևս չի կենդանանա:
Արդեն 6 ամիս է անցել , ինչ նրա մարմինը սառցախցիկում է, սակայն, գուրույի հոգին առաջվա պես մարմին չի վերադառնում: Իսկ նրա բարեկամներն ասում են, որ հոգնել են սպասելուց.»Մեզ դժվար է հավատալը, որ նա իսկապես մահացել է: Մենք ցանկանում ենք նրա մարմինը դիակիզել»,-ասում են ուսուցչի մտերիմները, գտնելով, որ նրա երկրպագուները ավելի շատ մտահոգված են նրա կարողությամբ: Ստույգ ամսաթիվը, թե երբ է տեղի ունենալու դատավարությունը դիակիզման հարցերով, առայժմ չեն նշվում:
Հանգուցյալ ուսուցիչը քարոզչությամբ սկսել է զբաղվել 1983-ից: Նա աշխարհի տարբեր երկրներում հոգևոր դպրոցներ է բացել: Մահարաջի օտարերկրյա հետևորդները հնդիկ հավատակիցներին կոչ են անում շարունակել մեդիտացիան հանգուցյալի մարմնով սառնարանի մոտ, չնայած արդեն 6 ամիս դրանք ոչ մի բանի չեն հանգեցրել:
Tags: Աշուտոշ Մահարաջ, գուրու, Մեդիտացիա, քարոզիչ