«Իրաքի և Շամի իսլամական պետությունը» սպառնացել է ՖԻՖԱ-ին

qatar_2022Վերջին շաբաթներին մերձավորարևելյան տարածաշրջանը լարվածության մեջ պահող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այս անգամ էլ հանդես է եկել ֆուտբոլային սպառնալիքներով: Նրանք զգուշացում են արել ՖԻՖԱ-ին 2022 թվականին Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ: «Իսլամական խալիֆայությունը հիմնվել է, և Աշխարհի գավաթի անցկացման Քաթար կոչվող պետություն չկա: Այն արդեն իսլամական պետության մի մասն է: Այնտեղ մուսուլմանների խալիֆ և էմիր Աբու Բաքր Բաղդադիի խոսքն է անցնում: Խալիֆը երբեք թույլտվություն չի տա դատարկ խաղերի և զվարճանքների անցկացման համար: Այդ պատճաով ՖԻՖԱ-ին խորհուրդ ենք տալիս այլընտրանքային տարբերակ փնտրել: ԻՇԻՊ-ի ձեռքում Շկոդա հրթիռներ կան և դրանք հեշտությամբ կարող են հասնել Քաթար: Ամերիկան էլ դա գիտի»,-հայտարարել են ԻՇԻՊ-ի զինյալները:

 

Անկախ 

 

Tags: , , ,