Էմմա Ուոթսոնը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

o_957430 (1)Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը կինոսիրողին հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերից, դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Հիմա նա պետք  է օգնի կանանց հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման, գենդերային հավասարության գծով ՄԱԿ-ի  կառույցին:

«Ես շատ երջանիկ եմ նոր աշխատանք սկսելու համար` «ՄԱԿ- կանայք» հրաշալի թիմի հետ,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

` «ՄԱԿ- կանայք»-ը համաշխարհային կազմակերպության ամենաերիտասարդ կառույցներից է, որը ստեղծելու  որոշումն ընդունվել է 2010-ի հուլիսին: Կազմակերպությունը կոչված է  պայքարելու 12 հիմնական բնագավառներում ( այդ թվում` առողջապահություն, կրթություն, աշխատանքի տեղավորում, մասնակցություն քաղաքական կյանքին ու մարդու իրավունքների պաշտպանություն) կանանց խտրականության դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

` «ՄԱԿ- կանայք» կազմակերպության գործադիր ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նհկուկան  իր հերթին ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է  Էմմայի հետ աշխատելը : Երիտասարդության մասնակցությունը վճռորոշ դեր ունի գենդերային հավասարության գաղափարներն առաջ տանելու իմաստով ու, ես համոզված եմ, որ Էմմայի ունակություններն ու խանդավառությունը կազմակերպությանը թույլ կտան հասնել ողջ աշխարհի երիտասարդության սրտին ու մտքին»:

Էմմա Ուոթսոնը հայտնի է  նաև «Սուսոիկ-փուսիկ լինելը լավ է»,»Էլիտար հասարակություն», «7 օր ու գիշեր Մերլինի հետ» և «Նոյ» ֆիլմերից: 2009-ին նրա  անունը գրանցվել է Գինեսի գրքում, որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: 2014-ին նա ավարտել է ամերիկյան հեղինակավոր համալսարանը:

Անկախ

Tags: ,