Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին` Բրազիլիա- Գերմանիա խաղից առաջ հետաքրքրությունը մեծ է:
Բելու Օրիզոնտիում կայանալիք այդ մրցամարտում իրար են բախվելու գլխավոր մարզիչներ Լուիս Ֆելիպե Սկոլարիի և Յոահիմ Լյովի թիմերը:
Հավանական է, որ հավաքականները կարող են խաղալ այսպիսի կազմերով.
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանտե, Դավիդ Լուիս, Մարսելո, Պաուլինյո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո, Օսկար, Ֆրեդ, Հալկ:
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Սամի Խեդիրա, Անդրե Շյուրլե, Թոմաս Մյուլեր:
Tags: սպորտ, ֆուտբոլ