Փարիզի սոցիալիստ քաղաքապետը հայտարարել է քաղաքի այգիներում ծխելը արգելելու մտադրության մասին, ինչը նպատակ ունի նվազեցնել ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունները:
Էնն Իդալգոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այս քայլը պարզապես փորձ է, որը նպատակ ունի մարդկանց տեղեկացնել ծխախոտից կախվածության վտանգների մասին:
Ֆրանսիայում բնակչության 30 տոկոսը ծխող է համարվում, ուստի Իդալգոն, տեղյակ լինելով այս քայլի դեմ հնարավոր ընդդիմությունների մասին, նշել է, որ սա պարզապես փորձ է և խիստ կերպով չի պարտադրվի:
Այժմ ծխելը արգելված է Ֆրանսիայի հանրային վայրերի ներսում՝ ներառյալ սրճարանները, ռեստորանները, կայարանները և թանգարանները:
Սակայն այս արգելքը դրսում գտնվող վայրերին չէր վերաբերվում, քանի որ դրսում այլ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու շանսերը մինիմում են:
Ծխախոտից առաջացող հիվանդություններից Ֆրանսիայում տարեկան 73,000 մարդ է մահանում:
Չնայած ծխախոտի վաճառքի վրա դրված տուգանքներին, առողջությանը հասցվող վնասների վերաբերյալ նախազգուշացումներին և խիստ արգելքներին՝ Ֆրանսիայում 16 միլիոն ծխող կա:
Tags: հանրային այգիներ, Փարիզ