«Սպորտլանդիա» մանկատների և գիշերօթիկի սաների մասնակցությամբ

339ee1f59b8ed45abcda8af3e3bd534aՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության նախաձեռնությամբ «ԱՅԲ» կրթական հանգույց հիմնադրամում  Հայաստանի մանկատների  և գիշերօթիկ հաստատությունների սաների միջև իրականացվեց մայիսյան հաղթական տոներին նվիրված  «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Գավառի մանկատան,Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատության, Կոտայքի մարզի «SOS» գյուղի երեխաները: Մասնակից երեխաների թիմի կազմում էին 5 տղա  և 5 աղջիկ, որոնք    մրցում էին ծրագրով նախատեսված 6 մրցաձևերից:

Միջոցառման մասնակից հաստատությունները պարգևատրվեցին  ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության շնորհակալագրերով, իսկ  մասնակից երեխաները պարգևատրվեցին միջոցառման հովանավորների հատկացրած նվերներով:

Միջոցառման կայացմանը աջակցել են  «ԱՅԲ»  կրթական հանգույց հիմնադրամը, «Լիմուշ»  հրատարակչությունը,  «Սպորտ Սիթի»  սպորտային խանութների ցանցը, «Զանգակ» հրատարակչությունը  և «Հայաստան» հանրախանութի սպորտային բաժինը:

Tags: