Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը պարտվեց, այն էլ` արտասովոր հաշվով

852147Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը Գերմանիայի թիմին պարտվեց, այն էլ` արտասովոր 1:7 հաշվով:

Բելու Օրիզոնտիում կայացած հանդիպման առաջին կեսից հետո արդեն ամեն բան վճռված էր` տանտերերը զիջում էին 0:5 հաշվով:

Ուշագրավ է, որ խաղի 23-րդ րոպեին երկրորդ գնդակը Բրազիլիայի հավաքականի դարպասը խփեց Հռոմի «Լացիոյի» 36-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն: Նա աշխարհի առաջնություններում 16 գոլի հեղինակ է և դարձավ լավագույն ռմբարկուն:

Իսկ Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց: Նախորդ տխրահռչակ արդյունքը գրանցել էր 1998-ի եզրափակիչում, երբ նրանք 0:3 հաշվով պարտվել էին ֆրանսիացիներին:

Այսպիսով, աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 8-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Հուլիսի 9-ին կիսաեզրափակչում կմրցեն Հոլանդիայի և Արգենտինայի հավաքականները: Հաղթողը կխաղա Գերմանիայի, պարտվողը`Բրազիլիայի հավաքականի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

կիսաեզրափակիչ

 

Բրազիլիա – Գերմանիա՝ 1:7

Օսկար, 90+1 – Թոմաս Մյուլեր, 11, Միրոսլավ Կլոզե, 23, Տոնի Կրոս, 24, 26, Սամի Խեդիրա, 29, Անդրե Շյուրլե, 69, 80

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանթե, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո (Պաուլինյո, 46), Օսկար, Բեռնարդ, Հալկ (Ռամիրես, 46), Ֆրեդ (Վիլիան, 71):

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մաթս Հումելս (Պեր Մերտեզարկեր, 46), Բենեդիկտ Հյովեդես, Սամի Խեդիրա (Յուլիան Դրեքսլեր, 76), Բաստիան Շվայնշտագեր, Տոնի Կրոս, Մեսուտ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե (Անդրե Շյուրլե, 58):

Tags: ,