Իսրայելն օդային հարձակում է սկսել Գազայի հատվածի վրա. 20 զոհ, 98 վիրավոր

gazzeԳազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած օդային հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է պաղեստինյան կառավարություն առողջապահության նախարարության մամլո խոսնակը: Վերջինիս խոսքերով` ավիահարվածից 3 մարդ մահացել է` գտնվելով միևնույն մեքենայում: Հան-Յունուս քաղաքում հարձակման ժամանակ բռնկվել է բնակելի շենքերից մեկը, որի պատճառով 7 մարդ զոհվել է, 25 հոգի` վիրավորվել: Նրանցից ոմանց վիճակը ծանր է գնահատվում:

Այսպիսով, Իսրայելի երկօրյա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասավ 20-ի, վիրավորներինը` 98-ի: Զոհվածների թվում է նաև պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևի հրամանատարներից Մուհամեդ Շաբանը:

Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը հայտնել է Գազայում 40 նշանակետերի վրա հարված իրականացնելու մասին, որոնց թվում է նաև Ռաֆահ քաղաքում գտնվող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ակտիվիստներից մեկի տունը:

 

Անկախ

Tags: , , ,