Հզոր «Նոգուրի» թայֆունը սպառնում է Տոկիոյին

o_979307Ավելի քան 30 մարդ է տուժել Ճապոնիայի հարավում, «Նոգուրի» թայֆունի հետևանքով:  Տարերքը պատուհասել է  Օկինավա պրեֆեկտուրային նախօրեին, հուլիսի 8-ին: Մարդկանց մեծամասնությունը վիրավորվել է  ուժգին քամու պատճառով, որը բառացիորեն, նրանց գետնին է գցել: Պոկվել են տանիքներ ու տապալվել ծառեր: Հոսանքազրվել է ավելի քան 100 հազար տուն: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 70 մ/վրկ-ի: Տարածաշրջանում հատուկ նախազգուշացում է արվել.տարհանվել է 600 հազար մարդ:

Հիմա թայֆունը խաղաղ օվկիանոսից ուղղություն է վերցնում  դեպի հյուսիս, հաղորդում է “Россия 24″: Սպասվում է, որ այն կհասնի երկրի հարավային ափերին: Եթե քամու ուղղությունը չփոխվի, ապա «Նոգուրին» կարող է հասնել Ճապոնիայի կենտրոնական շրջաններ ու Տոկիո:

Անկախ

Tags: ,