Ռուսաստանի հետ սահմանակից ադրբեջանական հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում սկսվել է “Սահման-Վահան” կոչվող լայնածավալ գործողությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի ՆԳՆ-ի հետ միասին գործողությանը մասնակցում են Ռուսաստանի իրավապահ մարմինները:
Ադրբեջանի Զագաթալայի շրջանի բնակիչները գործակալության հետ զրույցում պատմել են, որ իրենց շրջանում պահակակետեր են տեղակայվել: Ոստիկանության աշխատակիցները մանրամասն զննում են ավտոմեքենայով շրջան մուտք ու ելք անող անձանց: Գախական Շրջանի ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են համատեղ գործողություն անցկացնելու փաստը, սակայն հրաժարվել են այլ տեղեկություն տրամադրել:
Գուբայի շրջանային ոստիկանությունից էլ հայտնել են, որ գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա: Համաձայն գործակալության` գործողության նպատակն է պայքարել անդրազգային կազմակերպված հանացավորության, ապօրինի գաղթի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ:
Tags: ադրբեջան, Ռուսաստան