Լիլիթ Մկրտչյանը շարունակում է մնալ առաջատարների խմբում

լմ134616763119Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում վերելքով հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց բուլղարացի ճանաչված շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Շուշաննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը նույնպես խաղաղ դաշն կնքեցին մրցակցուհիների հետ, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով առաջատարների թվում է: Էլինա Դանիելյանն ունի 2,5, Գալոյանն ու Կուրսովան՝ 2-ական, Սարգսյանը՝ 1,5 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

4-րդ տուր 

 

Լիլիթ Մկրտչյան – Ստեֆանովա՝ 0,5:0,5
Էլինա Դանիելյան – Ֆոյզեր՝ 0:1
Լիլիթ Գալոյան – Պեպտան՝ 0,5:0,5
Գալունովա – Մարիա Կուրսովա՝ 0,5:0,5
Վասիլյեվիչ – Շուշաննա Սարգսյան՝ 0,5:0,5

Tags: ,