Լեռնագնացները Մոնբլանում գտել են 32 տարի առաջ անհետացած լեռնագնացի մարմինը

 ՄոնբլանՖրանսիական Ալպերի Մոնբլան գագաթի սառցադաշտերի սառույցում գտնվել է 32 տարի առաջ անհետ կորած երիտասարդ լեռնագնացի մարմինը:

Լեռնային տուրիզմի զբոսավար Պատրիս Հայվերտի մարմինը լեռնագնացները հայտնաբերել են Մոնբլան լեռնաշղթայի մաս կազմող Ագիլ Վերտե լեռան արևմտյան հատվածում:

23-ամյա զբոսավարին վերջին անգամ տեսել են 1982թ-ի մարտի 1-ին:

Այդ օրը կեսօրին վատ եղանակ էր սկսվել: Երկու օր անց նույն լեռան վրայից էվակուացրել են մեկ այլ լեռնագնացի, սակայն Հայվերտին այդպես էլ չեն գտնել:

Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ սառույցներում պահպանված մարմինը կորած զբոսավարն է, քանի որ նրա գրպանում գտել են ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

Զբոսավարի մարմնի հայտնաբերումը շոկային է եղել նրա 82-ամյա հայրիկի համար:

Մոնբլանի վտանգավոր տեղանքը և խստաշունչ կլիման յուրաքանչյուր տարի լեռնագնացների մահվան պատճառ է դառնում:

Անհետ կորածների մարմինները հաճախ հայտնաբերում են հաջորդ տարի սառույցի հալվելուց հետո:

 Անկախ

Tags: ,