Շոգը դեռ առջևում է. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայություն

Զարուհի պետրոսյան«Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 2-3 աստիճանով: Երևանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա նշեց, որ հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն լեռնային շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ: Վաղը Արարատյան դաշտում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` 29 աստիճան տաքություն։ Տավուշում կլինի 32 աստիճան, Սյունիքում` 36 աստիճան տաքություն։ Զարուհի Պետրոսյանը չբացառեց, որ հուլիսի 15-ին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 37 աստիճան:

Հուլիսին ամսական կանխատեսումները նորմային մոտ են դրական շեղում, տեղումները նորմայից ավել, այս ամսվա նորման ցածր է՝ 11 մմ: Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, տեղումները՝ նորմայից պակաս. սպասվում է չոր օգոստոս:

«Թեև ամառը արդեն գրեթե կիսվել է, սակայն շոգը դեռ առջևում է։ Վստահ չեմ կարող ասել, սակայն օգոստոսին չի բացառվում ջերմաստիճանի բարձրացում մինչև 40 աստիճան»:

Սևանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:

Անկախ

Tags: , ,