Եթե պետք լինի, զենք կվերցնենք, որպեսզի Թուրքիան չմասնատվի. Քեմալ Քըլըչդարօղլու

kemalԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաբերթյուրք» հեռուստաալիքի հաղորդումներից մեկում խոսել է առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Այնուհետև հաղորդավարը անդրադարձել է վերջին շրջանում Իրաքում ստեղծված պատերազմական վիճակին: «Վերջին օրերին օրակարգում հայտնվել են Թուրքիայում պետական համակարգի փոփոխության` ֆեդերացիայի ստեղծման շուրջ քննարկումներ: Եթե Քրդական պետություն ստեղծվի և Թուրքիայի մասնատման հարց առաջանա, ի՞նչ կանեք»,-հարցրել է հաղորդավարը Քըլըչդարօղլուին: Վերջինս այս հարցին հետևյալ պատասխանն է տվել. «Եթե պետք լինի, զենք կվերցնենք, որպեսզի Թուրքիան չմասնատվի: Ինչու՞ է Թուրքիան մասնատվելու: Այն դեպքում, երբ մենք միասին ենք, միասնական ենք, ապրում ենք հանգիստ և խաղաղ, ապա ինչու կռվել: Թուրքիան մեծ երկիր է, բոլորին կարող է կերակրել: Այն ժամանակ, երբ ուժեղացնենք մեր ժողովրդավարությունը»:

Անկախ

Tags: ,