Այսօր` հուլիսի 10-ին, Բաքվում “Ադրբեջանական ավիաուղիներ” (AZAL) փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող միաշարժիչ Cessna 172 F օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուսումնական թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության մամլո ծառայության ղեկավար Մահարամ Սաֆարլիին:
Նրա խոսքով՝ երկրորդ շրջանը անցնելիս ինքնաթիռի շարժիչի խնդիր է առաջացել:
Ըստ տեղեկության՝ ուսումնական ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ հրահանգիչ օդաչուն և ստաժավորում անցնող օդաչուն: Անձնակազմն ազատ տարածք է ընտրել և իջեցրել օդանավը:
Վթարային վայրէջքից հետո օդանավը շրջվել է:
Օդանավն ընկել է Զաբրատ և Մաշտաղա բնակավայրերի միջև գտնվող տարածքում:
Tags: օդանավ