Ուկրաինայում ադրբեջանական ընտանիքի 4 անդամ գերի է վերցվել

4Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զինյալները գերի են վերցրել ադրբեջանական ընտանիքի 4 անդամներին: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է ադրբեջանցի գործարար, Ուկրաինայի քաղաքացի Ռամիզ Գասիմովը:
Նա ընդգծել է, որ Սնեժնի քաղաքում նախ գերի են վերցրել  իր ավագ եղբորը՝ Ռովշան Գասիմովին, նրա կնոջն ու որդուն, ապա մյուս եղբորորդուն՝ 18-ամյա Էլվին Գասիմովին:

“Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչների օգնությամբ մեզ հաջողվեց ազատ արձակել իմ եղբորը՝ Ռովշանին, և նրա ընտանիքին: Նրանց ծեծի են ենթարկել: Իմ մյուս եղբորորդին դեռ գերության մեջ է: Մենք տեղյակ չենք, թե ինչ է նրանց հետ տեղի ունենում: Զինյալները որևէ պահանջ չեն ներկայացնում”,- ասել է նա:
Ռովշան Գասիմովն տեղեկացրել է, որ նրանք Դոնեցկում ֆերմա ունեն:
Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության, դրանում ներքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցչի և տեղի իրավապահ մարմինների ջանքերով 18-ամյա գերին` Էլվին Գասիմովը, ազատ է արձակվել:
Անկախ

Tags: ,