Երևանցի արշավականները ԼՂՀ Այգեստանում են

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է  Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը: Այս տարի արշավականները 110-ն են` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր, ի դեպ, Երևանի կողմից Ստեփանակերտին նվեր ուղարկված քանդակների հեղինակներն են:

Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավի մասնակիցներին ԼՂՀ-ում դիմավորել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը:

Արշավականները ճամբարում են Ստեփանակերտին մերձակա Այգեստան գյուղի մոտ և 4 օրում այցելելու են Ստեփանակերտ, Գանձասար, Շուշի, Քարինտակ, Ամարաս, լինելու են Նիկոլ Դումանի թանգարանում, ինչպես նաև հանրահայտ Տնջրի ծառ տեղանքում, որը անվանակոչված է ի պատիվ 2300-ամյա չինարի ծառի, որը ԱՊՀ տարածքում ամենատարեց կանգուն ծառն է ճանաչվել:

Արշավականների առօրյան հագեցած է լինելու. մասնակցելու են նաև մարզական խաղ-մրցույթների, ինչպես նաև Երևանի պատվիրակության հետ տարբեր միջոցառումների:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Tags: