ԱՄՆ պետքարտուղարն անսպասելի Աֆղանստան է մեկնել

12013-08-13T180841Z_863070386_GM1E98E05VP01_RTRMADP_3_BRAZIL-pic4_zoom-1000x1000-30452-390x290 (1)ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ, նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ճգնաժամ է առաջացել: Նա Քաբուլում հանդիպում կունենա նախագահ Համիդ Կարզայի ու պետական բարձր պաշտոնի երկու թեկնածուների` Աբդուլ Աբդուլայի ու Աշրաֆ Գանի Ահմադզադեի հետ, հաղորդում է  Вести.Ru-ն:

Շաբաթվա սկզբին Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ֆինանսների նախկին նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը, քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 56,44%: Իսկ երկրի նախկին ԱԳՆ նախարար Աբդուլա Աբդուլան   ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումները նշելով, հրաժարվում է իր պարտությունն ընդունել ու իրեն հաղթող է հայտարարել:

Վաշինգտոնում երկյուղում են, որ թեկնածուների միջև այդ տարաձայնությունը կարող է վերաճել զինված հակամարտության ու էլ ավելի բարդացնել  ստեղծված իրավիճակը:

Բարաք Օբաման արդեն հեռախոսազրույց է ունեցել Աբդուլա Աբդուլայի  ու Աշրաֆ Գանի Ահմադզայի հետ: Նա թեկնածուներին նախազգուշացրել է, որ Աֆղանստանը կարող է  մնալ առանց ամերիկյան օգնության, եթե  նրանցից ինչ որ մեկը փորձի իշխանությունը զավթել անօրինական եղանակով, նրանց խաղաղության կոչ է արել ու խորհուրդ է տվել բոլոր վիճելի հարցերը լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:

Tags: ,