Արգենտինացիները Գերմանիայի հավաքականի հետ խաղում չեն կրկնի բրազիլացիների սխալը

խմ1391416767_maskeranoԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 13-ին  կկայանա եզրափակիչը, կմրցեն Գորմանաիայի և Արգենտինայի հավաքականները:

Տտարբեր տեսակետներ են հայտնվում, թե թիմերն ինչպես պետք է գործեն այդ խաղի ընթացքում: Եվ ահա, Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն ասել է, որ իր թիմի կարևորագույն խնդիրն է` ազատ տարածություն չթողնել գերմանացիներին:

«Ուսումնասիրում ենք Գերմանիայի հավաքականի խաղը: Ակնհայտ է, որ մենք չպետք է մեզ թույլ տանք այնքան ազատ տարածություն տրամադրել գերմանացիներին, ինչքան նրանք ստացան Բրազիլիայի թիմի հետ խաղում: Եզրափակիչում պետք է հանգիստ և համբերատար խաղալ»,- ասել է նա:

Tags: ,