Առաջիկայում Իրան կայցելեն «Մայքրոսոֆթի» և «Գուգլի» ներկայացուցիչները

microsoft and googleԻրանի քաղաքային զբոսաշրջության, տնտեսության խորհրդի քարտուղար Ռեզա Մոդարեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել  է, որ առաջիկայում Իրանի Բանդար Աբաս քաղաք են այցելելու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Քրիս Հեքերը, «Գուգլ» ընկերության նախկին ավագ տնօրեն Քեսպեր Զիմենսկին, մի խումբ փորձագետներ և զբոսաշրջության, էլեկտրոնային տնտեսության ու առևտրական ընկերությունների տնօրեններ և փորձագետներ:

«Այցի հիմնական նպատակն է` մասնակցել «Քաղաքային զբոսաշրջության, տնտեսության և ինտերնետային մարքեթինգ» խորագիրը կրող միջազգային համաժողովին»,- հայնտնել է Ռեզա Մոդարեսը:

Նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, համաժողովը կկայանա օգոստոսի երկրորդ կեսին:

«Համաժողովի նպատակներն են`  ինտերնետային աշխատանքի  ու  քաղաքային տնտեսության  ոլորտում Հորմոզգան նահանգի հնարավորությունների, բրենդավորման, քաղաքային ու զբոսաշրջության հետ կապված հարցերի  քննարկումը  և ինտերնետի տեղեկատվական դերկատարության ու սոցցանցերի  ազդեցության ուժի օգտագործումը»,- ասել է Իրանի քաղաքային զբոսաշրջության, տնտեսության խորհրդի քարտուղարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,