Մուհամմադ Ռեզա Ղաֆարին. «Վերջին երեք ամիսներին Իրանում արտադրվող ցեմենտի ծավալը հատել է 18 մլն տոննայի սահմանը»

cement iranԻրանի հանքերի, արդյունաբերության ու առևտրի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մուհամմադ Ռեզա Ղաֆարին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ վերջին երեք ամիսներին Իրանում արտադրվող ցեմենտի ծավալն անցել է 18 մլն տոննայի սահմանը:

«Վերջին երեք ամսում Իրանի արտադրական միավորումներն ավելի քան 18 մլն 232 հազար 731 տոննա ցեմենտ են արտադրել: Իրանում արտադրվող ցեմենտի 78 տոկոսը օգտագործվում է երկրի ներսում»,- ասել է Մուհամմեդ Ռեզա Ղաֆարին:

Կանխատեսվում է, որ Իրանն այս տարի կարտահանի 20-22 մլն տոննա ցեմենտ՝ դրանով իսկ աշխարհում զբաղեցնելով երրորդ տեղը և այս ցուցանիշով կզիջի միայն Չինաստանին ու Հնդկաստանին:

Ուշագրավ է, որ 2013-ին արտահանվող ցեմենտի ծավալը 18 մլն տոննա է եղել:

Ներկայումս Իրանը ցեմենտ է արտահանում աշխարհի 24 երկիր:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

Tags: ,