Ադրբեջանում արգելափակվել են իրավապաշտպան Միրվարի Գահրամանլըի հաշիվները

2 (5)

Ադրբեջանում հուլիսի 8-ին արգելափակվել են Նավթային ոլորտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության կոմիտեի և նրա ղեկավար Միրվարի Գահրամանլըի բանկային հաշիվները:

Ինչպես հաղորդում “Թուրան” գործակալությունը, այս որոշումը կայացրել է Նասիմինի շրջանային դատարանը: Ընդ որում՝ արգելափակվել են ոչ միայն կոմիտեի և նրա ղեկավարի անձնական հաշիվները, այլ նաև նրա ամուսնու դեպոզիտային հաշիվները:

“Իրավապահ մարմինները մոռացել են արգելափակել միայն կենսաթոշակային հաշիվս: Հավանաբար, դա էլ կարգելափակեն, երբ հիշեն”,- նշել է Գահրամանլըն:

Այս ՀԿ-ի հաշիվները կապված են արդյունաբերությունում թափանցիկության ապահովման ծրագրերի հետ: Այն ֆինանսավորվում է Ժողովրդավարության աջակցության եվրոպական ֆոնդի կողմից:

Կոմիտեն նպատակ ունի բողոքարկել դատական որոշումը:

Նշենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները դատարանի որոշմամբ զննում են անցկացրել Միրվարի Գահրամանլըի աղջկա՝ չգրանցված “Կանանց մշակութային կենտրոն” հասարակական կազմակերպության ղեկավար Մաթանաթ Ազիզովի բնակարանում: Զննման ընթացքում որպես նյութական ապացույց առգրավել են փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները: Մաթանաթ Ազիզովը  արտասահմանում է և չի պատրաստվում հայրենիք վերադառնալ:

 

 

Անկախ

 

Tags: ,