Այսօր բնակչության համաշխարհային օրն է. հետաքրքիր վիճակագրական տվյալներ

2f77006d2228f93d1954e4ed55c2c9c8ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ Գործադիր տնօրեն  դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը բնակչության համաշխարհային օրվա առթիվ 

«Այսօրվա 1,8 միլիարդ երիտասարդ մարդիկ հզոր ուժ են՝ թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն: Նրանք ձևավորում են սոցիալական և տնտեսական իրողությունները, մարտահրավեր են նետում նորմերին ու արժեքներին և գցում են ապագա աշխարհի հիմքը:

Կառավարությունները և միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ չափով են գիտակցում բոլոր երիտասարդներին ռեսուրսներով և հնարավորություններով ապահովելու կարևորությունը, որպեսզի նրանք, որպես անհատներ և քաղաքացիներ, լիարժեքորեն իրացնեն սեփական ներուժը: Նրանք ընդունում են, որ հանուն երիտասարդության արված ներդրումները և երիտասարդությանը մարդու իրենց իրավունքներից օգտվելու հնարավություն տալը ոչ միայն օժանդակում է հենց իրենց՝ երիտասարդներին, այլև կարող է օգնել  նրանց երկրներին ժողովրդագրական օգուտներ քաղելու:

Մենք գիտենք, որ առողջ, կրթված, արդյունավետ և լիովին ներգրավված երիտասարդները կարող են օգնել կտրել սերնդեսերունդ ձգվող աղքատության շղթան․ նրանք նաև ավելի տոկուն են անհատական ​​և հասարակական մարտահրավերներին դեմ հանդիման: Որպես հմուտ և տեղեկացված քաղաքացիներ, նրանք կարող են ավելի լիարժեքորեն սատարել իրենց համայնքներին և ժողովուրդներին:

Ողջ աշխարհում միլիոնավոր դեռահասների համար սեռական հասունացման շրջանը ոչ միայն փոփոխում է նրանց մարմինները, այլև խոցելի է դարձնում մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից՝ հատկապես սեռականության, ամուսնության և հղիության առումով: Միլիոնավոր աղջիկների անցանկալի սեռական հարաբերություն կամ ամուսնություն է պարտադրվում, ինչը մեծացնում է անցանկալի հղիությունների, վտանգավոր աբորտների և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, ինչպես նաև ծննդաբերության հետևանքով մահվան կամ հաշմանդամության վտանգը:

Սա է պատճառը, որ երիտասարդները, հատկապես դեռահաս աղջիկները, գտնվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մեր աշխատանքի կիզակետում: Աշխատելով բազմաթիվ գործընկերների, մասնավորապես իրենց՝ երիտասարդների հետ, ՄԱԲՀ-ն առաջ է մղում այնպիսի քաղաքականություններ և ծրագրեր, որոնք ներդրումներ են բերում հանուն դեռահասների և երիտասարդության ու խթանում են նրանց համար դրական միջավայրի ձևավորումը՝  նպաստելով համապարփակ սեռական դաստիարակության, ինչպես նաև որակյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում, ընտանիքի պլանավորման հասանելիությանը, ինչպես նաև աջակցելով նրանց առաջնորդությանը և մասնակցությանը: Մենք այդ անում ենք՝ շեշտը դնելով աղքատ, առավելապես լուսանցք մղված և թերսպասարկվող դեռահաս աղջիկներին հասնելու վրա:

Այս բազմակողմանի ջանքերի միջոցով մեզ և մեր գործընկերներին տեսանելի է դառնում, թե որքան մեծ չափով սեռական և վերարտադրողական առողջության համար արված վաղ ներդրումները կարող են բարելավել երիտասարդների կյանքը և նպաստել նրանց հասարակությունների բարօրությանը: Կայուն ապագան կախված է տոկուն բնակչություն ունենալուց, ինչը չի կարող ձեռք բերվել առանց հանուն երիտասարդների արված ներդրումների: Երիտասարդները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության մի ստվար հատվածը և արժանի են իրենց արդար բաժինը ունենալուն, այլև գտնվում են իրենց կյանքի կարևորագույն փուլում, որը որոշիչ է նրանց և այդպիսով նաև նրանց ընտանիքների, համայնքների և հասարակությունների ապագայի համար:

Բնակչության համաշխարհային այս օրը ես հանձն եմ առնում ՄԱԲՀ-ի լիակատար աջակցությունն ուղղել այն բոլոր ջանքերին, որոնք սատարում են երիտասարդ մարդկանց ձգտումները և որոնք երիտասարդներին տեղադրում են ազգային և համաշխարհային զարգացման բուն սրտում»:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Աշխարհի բնակչության մեկ քառորդը (1.8 միլիարդ մարդ) 10-ից 24 տարեկան է: Նրանց տեսակարար կշիռն ամենաբարձրն Աֆրիկայում է՝ ավելի քան 31%, ամենացածրը Եվրոպայում [2013, UNFPA]: Եվրոպական Միությունում 15-ից 24 տարեկանները կազմում են բնակչության 11.5%-ը [2013, Eurostat]:

Կրթություն աշխարհում մոտ 69 միլիոն դեռահաս դուրս է մնում դպրոցից: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է Ենթասահարային Աֆրիկայում և Հարավային ու Արևմտյան Ասիայում:

Գործազրկություն․ 2013 թ․-ին աշխարհում կար գրեթե 202 միլիոն գործազուրկ, որոնցից մոտ 74 միլիոնը 15-ից 24 տարեկան էին: Երիտասարդների գործազուրկ մնալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է, քան չափահասներինը: Որոշ երկրներում երիտասարդների գործազրկության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը (օր․՝ Իսպանիայում և Հունաստանում): Եվրամիության երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը կազմում է միջինը 23.5 տոկոս [2013, ILO]: Ըստ գնահատականների, գործազրկության տարածումը կասեցնելու համար 2015-ից մինչև 2030 թթ․ համաշխարհային տնտեսությունում պետք է ստեղծվի մոտ 670 միլիոն հավելյալ աշխատատեղ:

Աղքատություն աշխարհում 15-24 տարեկան մոտ 515 միլիոն դեռահաս և երիտասարդ ապրում է օրական ԱՄՆ 2 դոլարին համարժեք գումարից պակասով [UNESCO]: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երեք երկրից երկուսը աղքատության կրճատման ռազմավարությունների կամ զարգացման ազգային ծրագրերի մշակմանը չի ներգրավում երիտասարդներին:

Հղիությունը դեռահասների շրջանում․ ողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 15 միլիոն աղջիկ ծննդաբերում է 15-ից 19 տարեկանում:

Բռնություն և մահացություն․ աշխարհում սեռական ոտնձգությունների մոտ 50 տոկոսը կատարվում է 16 տարեկանից ցածր աղջիկների նկատմամբ:

15-ից 19 տարեկանների մեջ մահացության տարածվածությամբ երկրորդ պատճառն ինքնասպանությունն է: Առաջին տեղում են չկանխամտածված վնասվածքները՝ այդ թվում, ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհների, ջրահեղձության արդյունքում:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ 2011 թ․ տվյալներով, մինչև 25 տարեկան երիտասարդները կազմում էին համացանցի օգտատերերի 45 տոկոսը: Ողջ աշխարհում ինտերնետից օգտվում է մինչև 25 տարեկանների 36 տոկոսը (համեմատության համար ինտերնետից օգտվում է 25 և ավելի տարեկանների 34 տոկոսը), սակայն այստեղ մեծ խզում կա զարգացած և զարգացող երկրների միջև: Թեև տոկոսային հարաբերությամբ զարգացող երկրների ցուցանիշները զիջում են երկուսից ավելի անգամ (77 ընդդեմ 30 տոկոսի), սակայն համացանցից օգտվողների բացարձակ թվով գերազանցում են  մոտ երեք անգամ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում 14-ից 24 տարեկանները կազմում են մոտ 500.000 կամ բնակչության 16.5 տոկոսը:

Կրթություն Հայաստանում երիտասարդների 99.76%-ը գրագետ է [2011, UNESCO]:

Աղքատություներիտասարդների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է 32.4 տոկոս, և տատանվում է 32.7-ի (25-ից 29 տարեկաններ) և 36.3 տոկոսի (15-ից 17 տարեկաններ) միջև [2013, Աղքատությունը և սոցիալական պատկերը, ՀՀ ԱՎԾ]:

Գործազրկություն․ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործազուրկ է 18-30 տարեկանների մեջ՝ 18.7%-ը, 20-24 տարեկանների մեջ՝ 23.4%-ը, այն դեպքում, երբ Հանրապետությունում գործազրկության միջին մակարդակը կազմում է 15.4% [2013, ՀՀ ԱՎԾ]: Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 15-24 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 40 տոկոսը [2013, UNDP]:

Նվազագույն ամուսնական տարիք․ 18` թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:

Միջին ամուսնական տարիք․ եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:

Հայաստանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկանների մեջ՝ յուրաքանչյուր չորրորդը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:

Հղիությունը դեռահասների շրջանում․ Հայաստանում 15-ից 19 տարեկանների մեջ ծնունդների ցուցանիշը (1,000 կնոջ հաշվով) 28.3 է [2013, ՄԱԿ ՏՍՀՎ]: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի 2011 թ. տվյալների, այս ցուցանիշը կազմում է 26.4 (ներառյալ մինչև 15 տարեկանը), քաղաքային վայրերում՝ 20.3, գյուղական վայրերում՝ 35.1: Ընդ որում, գրեթե բոլոր ծնունդներն այս խմբում բաժին են ընկնում 18 և 19 տարեկաններին [2010, ԺԱՀՀ]:

Ինչու չեն ամուսնանում․ Երիտասարդության շրջանում ավելի տարածված են չամուսնանալու մշակութային, այլ ոչ թե տնտեսական պատճառները, թեև մշակութային պատճառները ավելի բնորոշ են կանանց (ուսում, տարիք, հարմար թեկնածուի բացակայություն), իսկ տնտեսականները՝ տղամարդկանց (աշխատանքի բացակայություն, ֆինանսական/սոցիալական խնդիրներ): Հետաքրքիր է, որ հարմար թեկնածուի բացակայությունը նշած աղջիկները մոտ երեք անգամ գերազանցում են նույն պատճառը նշած տղաներին:

Երեխաներ Ամուսնացած երիտասարդ զույգերի մոտ երեխա չպլանավորելու ամենախոշոր պատճառներն են արդեն մեկ կամ երկու երեխա ունենալը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական անբարեկեցիկ վիճակը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:

Անպտղություն․ առողջական խնդիրները երեխա չպլանավորելու պատճառ է համարում երիտասարդների 8.6 տոկոսը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]: Ըստ 2009 թ․ ՄԱԲՀ հետազոտության տվյալների, 20-24 տարիքային խմբում անպտուղ կանանց և ամուլ տղամարդկանց բաժինը կազմել է համապատասխանաբար 8.3 և 10.2 տոկոս, իսկ 25-29 տարիքային խմբում՝ 20.2 և 14.3 տոկոս:

Արտագաղթ Հայաստանի երիտասարդության 83.5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ արտասահման՝ ժամանակավոր բնակության: Մշտական բնակության կցանկանար մեկնել երիտասարդների 36.8 տոկոսը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ Հայաստանի երիտասարդներից տանը համակարգիչ ունի 54.6%-ը, իսկ ինտերնետին միացված համակարգիչ` 47.1%-ը: Բջջային հեռախոս ունի երիտասարդների 99.6 տոկոսը: Երիտասարդների 78.4%-ն ընդգրկված է որևէ սոցիալական ցանցում:

 

Անկախ

Tags: , ,