Իրաքի քրդերը նավթի երկու հանքավայրն են գրավել

iraq-kurdsՈւրբաթ օրը քրդական պաշտպանության ուժերն իրենց ձեռքն են վերցրել Իրաքի Կիրկուկ քաղաքի մոտակայքում գտնվող երկու գլխավոր նավթի հանքավայրերը:

Նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ քրդական զորքերն աշխատանքից ազատել են նավթի հանքավայրերի տեղաբնակ աշխատակիցներին՝ ավելացնելով, որ դա սահմանադրական խախտում է և սպառնում է ազգային միասնությանը:

Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարությունն այս կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:

Քրդերի և Իրաքի կենտրոնական կառավարության առանց այն էլ բարդ հարաբերությունները վերջին օրերին կտրուկ վատացել են: Չորեքշաբթի օրը վարչապետ Նուրի ալ Մալիքին քրդերին մեղադրել է սունի զինյալներին թաքցնելու մեջ: Դրանից մեկ օր անց իշխանությունները կասեցրել են քրդական երկու գլխավոր օդանավակայաններ ուղևորվող բոլոր բեռնատար չվերթները:

 

Անկախ

Tags: ,