Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել

3 (4)Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանական ընդդիմադիր շարժման ակտիվիստ Դաշգըն Աղալարովը։ Ինչպես հաղորդում են Վրաստանի դատախազությունից, ներկայումս քննարկվում է Աղալարովի արտահանձնման հարցը, և որոշումը կայացվելու է միջազգային համաձայնագրերով նախատեսված նորմերին համապատասխան։

Ինչպես տեղեկացնում է “Грузия online” կայքը, դատախազությունը չի հաղորդել Աղալարովի ձերբակալության պատճառների մասին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Աղալարովը մի քանի օր առաջ ձերբակալվել է Բաթումիում Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքով։

Ադրբեջանի դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել 4 հազար եվրո հարկից խուսափելու պատճառաբանությամբ, սակայն, ըստ կայքի, ձերբակալության իրական պատճառն Աղալարովի ակտիվ ընդդիմադիր գործունեությունն է։

 

Tags: , ,