Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով առաջատար է. ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ

4Մամուլի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ Մշտական հանձնաժողովին ներկայացրել է զեկույց`վերջին կես տարվա ընթացքում ԵԱՀԿ տարածքում խոսքի և ԶԼՄ-ների ազատության խախտման, ինչպես նաև դրանց նկատմամբ իր արձագանքի վերաբերյալ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Ադրբեջանին նվիրված հատվածում նշվում է, որ անցած տարվա դեկտեմբերի 11-ին Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը` “Ազադխեբեր” կայքի խմբագիր Նիջաթ Ալիևի դատապարտման կապակցությամբ:

Մայիսի 29-ին էլ ԵԱՀԿ ներկայացուցիչը հանդես է եկել բլոգեր Աբդուլա Աբիլովին 5.5 տարվա ազատազրկման դատապարտող ուղերձով, որտեղ այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել:

“Այդ դատավճռից հետո Ադրբեջանում մամուլի` ազատազրկման դատապարտված և դատավճռին սպասող աշխատակիցների թիվը հասել է 10-ի: Սա մամուլի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի գրասենյակի գոյության առաջին իսկ օրվանից ԵԱՀԿ-ի տարածքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս վտանգավոր միտումը մամուլի ազատության սահմանափակման և մթնոլորտի կտրուկ վատթարացման ապացույց է: Այս ամենը նպաստում է վախի մթնոլորտի ավելացմանն ու լրագրողների հետապնդմանը”,- ընդգծել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը:

Անկախ

Tags: , ,