«Երևանյան ամառը»` Ավանում. ազգային պարերի ուսուցում, մանրանկարչություն, կավագործություն, կարպետագործություն.

002«Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Ընտանիքի այգում կազմակերպվել էր հերթական միջոցառումը: Ծրագրում ընդգրկված էր ազգային պարերի ուսուցում, ինչպես նաև մանրանկարչության, կավագործության և կարպետագործության որոշակի հմտությունների տեղում ուսուցանելու հնարավորություն:

«Վերադարձ» ազգային երգի-պարի  համույթը, համախմբելով մեծերին, երիտասարդներին ու փոքրերին, սովորեցրել  է ազգային առավել տարածված պարերի շարժումներն ու, այնուհետ, բոլորը միասին  շուրջպար են բռնել:

Ցանկացողները հնարավորություն են ունեցել նաև անձամբ մշակելու կավն ու պատրաստելու տարբեր առարկաներ: Դառնալով միջոցառման անմիջական մասնակիցը՝ բնակիչները հիացմունքով նշել են, որ ծրագրի շնորհիվ շատ երեխաների ու երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել ազգային պարարվեստի, ինչպես նաև գեղարվեստի ներկայացված տարբեր ճյուղերի նկատմամբ, և շատերը հենց տեղում որոշել են հաճախել խմբակներ և անպայման ավելի խորացնել գիտելիքները:

Ցուցադրվել են նաև մշակութային կթրօջախների սաների արդեն իսկ պատրաստ որոշ աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: