ԱՄՆ-ի Մահվան Հովտում հայտնաբերվել է բրտանացի դերասան Դեյվ Լեջենոյի դին, որը հայտնի է «Հարրի Փոթեր» ֆիլմից:
50-ամյա տղամարդու դին գտել են զբոսաշրջիկները` Զաբրիսկի-փոյնթ տեսարժան վայրի մոտ: Ոստիկանների տվյալներով, դերասանը հնարավոր է մահացած լինի գերտաքացումից: Լեջենոն աշխարհին հայտնի է հիշյալ ֆիլմում գայլ-մարդու` Ֆենրիր Գրեբեքի դերով:
Նա խաղացել է նաև «Մեծ խաղագումար», «Բեդմեն.սկիզբ», «Սպիատաձյունիկն ու որսորդը» ֆիմերում:
Tags: «Հարրի Փոթեր», Դեյվ Լեջենո, Մահվան Հովիտ