Ուկրաինայում «Խփիր ստորին» անվանումով խաղաքարտեր են թողարկվել` Կիևի քաղաքականության հետ անհամաձայն անձնավորությունների լուսանկարներով, հաղորդում է Вести.Ru-ն:
Խաղաքարտերիին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների առաջնորդներն են, աշխարհազորային հայտնի մարտիկներ, հասարակական գործիչներ ու ռուս լրագրողներ:
Խաղաքարտերը ստեղծողները հայտնել են, որ դրանք պետք են, որ «զիվորները միշտ ձեռքի տակ ունենան այդ մարդկանց նկարները ու թույլ չտա, որ ժողովրդի թշնամիները կանացի փեշով անցնեն բլոկպոստերը»: Գաղափարը նրանք փոխառել են ԱՄՆ-ից.ամերիկացիները Սադամ Հուսեյնի սպաների դեմքերը մտապահում էին խաղաքարտերի օգնությամբ:
Ավելի վաղ Կիևում կազմել էին Ուկրաինայի թշնամիների «գնդակահարության ցուցակ», որում նաև Ռուսաստանի լրագրողների անուններ էին ներառված:
Tags: Խաղաքարտեր, Ուկրաինայի թշնամի