Ռեյհանլըում պայթյուններ իրականացնողները թուրքեր են. Բեշիր Աթալայ

1Թուրքիայի վարչապետի օգնական Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Ռեյհանլըում պայթյուններ իրականացնողները թուրք են:

Ինչպես հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Բեշիր Աթալայը, ընդգծելով, որ միջոցներ են ձեռնակվել թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովման ողղությամբ,  ասել է. “Դժբախտաբար, Ռեյհանլըում այդ պայթյունները իրականացնողները, մեր քաղաքացիների կյանքը խլողները բոլորը Թուրքիայի, ոչ թե Սիրիայի քաղաքացիներ են: Ձերբակալվածները, բանտարկվածները, նրանք, ովքեր փնտրվում են, բոլորը թուրք են: Այս դեպքին սիրիացի փախստականները ոչ մի առնչություն չունեն: Նրանք էլ են զոհեր ունեցել”:

Անրադառնալով այն հարցին, թե որքան սիրիացի է Թուրքիայիում ապաստան գտել, Աթալայը նշել է, որ նրանց թիվը ճամբարներում մոտ 200.000 է, իսկ քաղաքներում`ամենաքիչը 100.000:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր ամենաքիչը 51 մարդ: Այդ ահաբեկչությունը կազմակերպելու համար Թուրքիան մեղադրում էր Սիրիային:

 

Tags: