Իտալիայի Նեապոլ քաղաքում հայ-իտալական մշակութային կապերը նոր ընթացք են սկսում ստանալ

հայ-իտալական կապերԱյս անգամ Նեապոլի հայ համայնքի պատասխանատու Գևորգ Թովմասյանի, Իտալական «Ռեջինա Էլենա միջազգային ասոցիացիայի» ներկայացուցիչ պրն. Ռոդոլֆո Արմենիոյի , Իտալիայի Փիլիսոփայական հետազոտությունների Ինստիտուտի պրոֆեսոր Անտոնիո Գարգանոյի հրավերով և Իտալայի համընդհանուր աշխատանքի կոնֆեդերացիայի (CGIL) Նեապոլյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցան մի շարք դասախոսություններ «Հայ-Իտալական կապերը 13-րդ դարում, Իտալական արվեստի ազդեցությունը Կիլիկյան ձեռագրերի և մանրանկարչության մեջ» թեմայով, որոնք ներկայացրեց Հայաստանից հատուկ հրավերով ժամանած ԵՊՀ-ի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Համալսարանի ասպիրանտ Էմմա Չուգասզյանը:

Դասախոսությունների շարքը ամփոփվեց Պոմպեյ քաղաքի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպումով, որտեղ Պոմպեյի փոխքաղաքապետի ջերմ ընդունելության ներքո քննարկվեցին հայ-իտալական մշակութային կապակցությունների վերաբերյալ տարբեր հարցեր և հետագա ծրագրեր: Ինչպես նաև Նեապոլի հայ համայնքի պատասխանատու Գևորգ Թովմասյանի և Պոմպեյի փոխքաղաքապետ տիկին Իմմա Պիրոցցիի կողմից շոշափվեց Պոմպեյը Գառնիի հետ քույր քաղաքներ դարձնելու առաջարկը, որը ավելի ուշ կներկայացվի երկու երկրների համապատասխան մարմիններին ընթացք տալու համար:

Անկախ

Tags: