Գանձակից ադրբեջանցի իրավապաշտպանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Հասան ՀուսեյնլիԱյսօր Ադրբեջանում Նիզամիի դատարանը վճիռ է կայացրել “Ինտելեկտուալ” քաղաքացիական կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի վերաբերյալ: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին: Սակայն իրականում անծանոթ անձը փողոցում մոտեցել է Հուսեյնլիին և սկսել է վիրավորել, հրարհրել նրան: Հուսեյնլին, հասկանալով, որ դա սադրանք է, չի պատասխանել նրան, այլ անմիջապես կանչել է լրագրողներին և պատմել պատահարի մասին:

Չնայած մեղադրանքը ոչնչով չի հաստատվել, հուլիսի 4-ին դատախազը առաջարկել է Հուսեյնլիին դատապարտել մինչև 7 տարվա ազատազրկամն:

Իրավապաշտպանների համոզմամբ՝ Հուսեյնլիին հետապնդում են զգալի հեղինակության և տեղի երիտասարդների վրա մեծ ազդեցության պատճառով: Դատավճռի նախօրեին մի խումբ իրավապաշտպաններ դիմել են Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով թույլ չտալ ձերբակալել Գյանջայի շրջանի հայտնի ակտիվիստին և մտավորականության ներկայացուցչին:

Անկախ

Tags: , ,