«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի
հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների
քայքայված ընտանիքների:
Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք
դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է
մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու
խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի
մասին է: Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու և իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքովհամաձայնել է հարևան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:
Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ոչ միայն դատարկաձեռն, այլ նաև մեծ
պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չի կարողանում վերդարձնել տուն: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Tags: աղքատություն, գյումրի, գործազրկություն, Շիրակի մարզ