ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր

1Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:

“Մաթեմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մնացականյանը /Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց/,  Էդգար Մինասյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, բրոնզե մեդալի` Ալբերտ Գևորգյանը /Երևանի Քվանտ վարժարան/, իսկ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Քերոբյանը և Հակոբ Թամազյանը`  գովասանագրերի:

“Կենսաբանություն” առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-13-ը, Ինդոնեզիայում: Հայաստան թիմը նվաճել է 3 բրոնզե մեդալ: “Կենսաբանություն” առարկայի թիմը ղեկավարել է ԵՊՀ դասախոս Գայանե  Ղուկասյանը:”Կենսաբանություն” առարկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Սիրանուշ Բաբախանովան և Արման Սիմոնյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/ և Հասմիկ Ավագյանը /Երևանի “Այբ” ավագ դպրոց/:

Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 մեդալ:
Առջևում քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:

 

Անկախ

Tags: , ,