Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հռոմի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Իտալիայի պետական և կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի “Հարավկովկասյան միջանցքով” դեպի Իտալիա ադրբաջանական գազի մատակարարման հարցը:
2013թ. սեպտեմբերի 19-ին Բաքվում “Շահ-դենիզ” կոնսորցիումի և 9 եվրոպական ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր՝ “Շահդենիզ-2” ծրագրի շրջանակներում ադրբեջանական գազի առք ու վաճառքի վերաբերյալ: Ըստ ստորագրված պայմանագրի՝ 2019թ.-ից սկսած TAP խողովակաշարով 10 մլրդ խորանարդ մետր գազ կմատարակարարվի եվրոպական շուկա, որից 8 մլրդ խմ-ը՝ Իտալիա:
Tags: ադրբեջան, Իլհամ Ալիև, Իտալիա