Իսլամական աշխարհը արթնության կարիք ունի. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկյան այցի շրջանակներում Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է թուրքական համայնքի և Իսլամական հանրության հետ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մահմեդականները պատմական նշանակություն են ներկայացնում ինչպես ամերիկյան հասարակության, այնպես էլ ողջ իսլամական աշխարհի համար: Էրդողանի խոսքերով՝մահմեդական համայքի գործունեությունը այս երկրում օգնում է ամերիկացիներին իսլամը ճիշտ ներկայացնելու գործում, ինչպես նաև հանդիսանում է ԱՄՆ-ը և իսլամական աշխարհը իրար կապող օղակ: «Մահմեդական երկրները պետք է արթնանան»,-հայտարարել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Էրդողանը խոսել է նաև իսլամաֆոբիայի մասին: Նրա խոսքերով՝ մի քանի օրինակի հիման չի կարելի պատկերացում կազմել բոլոր մահմեդականների մասին: Ընդգծելով, որ մահմեդական համայնքի դեմ հաճախ վտանգավոր քարոզչություն է ծավալվում, Էրդողանը նշել է, որ մահմեդականներին որպես ահաբեկիչներ որակելը սխալ և անարդար է:

Tags: