Ավտո և մոտո շոու ծրագիր` նորակառույց Իսակովի պողոտա – Լենինգրադյան փողոց ճանապարհահատվածում

0001«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել  100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, տյունինգ, մոտոցիկլետներ, 4×4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում:

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց ավտոմայրուղին  կատարյալ պայմաններ է ապահովում նման մրցաշարերի կազմակերպման համար: Հաղթողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։

Ավելի ուշ մեկնարկել է «դրագ ռեյսինգի» մրցույթը։ Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա։ «Դրագ ռեյսինգի» մասնակից վարորդները հանգանակություն են  կատարել, որից հավաքված միջոցները  կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,