Սեյրան Օհանյանն այցելել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված կնոջը

10470933_710261895676088_7985508452534054604_nՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

Բժիշկները հավաստիացրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ:

Հիշեցնենք, որ  հուլիսի 11-ին ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայկական կողմը ոչնչացրել էր ադրբեջանցի մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հայ սպա Սարգիս Աբրահամյանը, նրա հետ նույն մեքենայում գտնվող 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը վիրավորվել էր:

Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են:

 

Անկախ

Tags: , ,