Նյու Յորքում տեղի է ունեցել թյուրքական ժողովուրդների շքերթ, որը կազմակերպել է Թյուրք-ամերիկյան ֆեդերացիաների ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցել է Եվրոմիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը, բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր Թուրքիայից, Հյուսիսային Կիպրոսից, Ադրբեջանից:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Էգեմեն Բաղըշը ընդգծել է, որ միջոցառման գլխավոր առանձնահատկությունը թյուրքական աշխարհի մշակույթի ներկայացումն է: Նրա խոսքերով՝ միջոցառումը ցույց է տալիս թյուրքական աշխարհի միասնությունը: Թուրք նախարարը նշել է, որ արդեն 32 տարի է, ինչ թյուրքական աշխարհը մասնակցում է այս շքերթին:
