ԱՄՆ-ի դեսպանատունը Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում գործող “Կատարյալ քաղաքացի” կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի` 6 տարով ազատազրկման կապակցությամբ հայտաարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
“Ադրբեջանում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության վրա ազդող ևս մեկ իրադարձություն. Գյանջայում հասարակական կազմակերպության նախագահ Հասան Հուսեյնլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռ է կայացվել: Խուլիգանության համար մեղադրանքը չափազանց կասկածելի է”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:
Ըստ հայտարարության` Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել է Հուսեյլիի հետ ուսանողների փոխանակման և անգլերեն լեզվի դասավանդման հարցում: Ընդգծելով Հուսեյնլիի փափուկ բնավորությունը` դեսպանատունը անհնարին է համարում այն, որ ըստ հետաքննության` իրավապաշտպանը Գյանջայի բնակչին դանակահարել է:
Հիշեցնենք, որ Հասան Հուսեյնլին մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին:
Անկախ
Tags: ԱՄՆ դեսպանատուն, Հուսեյլի