Բալթիկ ծովի հատակից գտել են հանքային ջրով լցաված աշխարհի ամենահին շիշը

world’s oldest bottle1Լեհերը Բալթիկ ծովի հատակում գտել են հանքային ջրով լցված աշխարհի ամենահին շիշը:

Լավ վիճակում գտնվող 200-ամյա տափաշիշի կավե պատին դրոշմված է «Selters» անունը:

Լեհ հնագետները 30 սմ երկարություն ունեցող շիշը հայտնաբերել են Լեհաստանի ափի մոտ Գդանսկի ծովածոցում 12,2 մ խորությամբ գտնվող նավաբեկության վայրում:

world’s oldest bottle1806-1830թթ-ների ընթացքում արտադրված շիշը հազվագյուտ գտածո է, քանի որ այդ շրջանի արտադրության դրոշմված տափաշշերը կա՛մ գարեջուր, կա՛մ գինի են պարունակում:

Հնագետ Թոմաշ Բեդնարցը հայտնել է, որ իրենք չեն բացել շիշը և համոզված չեն, թե ինչ կա դրա մեջ և ինչ համ ունի 200 տարվա ջուրը:

Շշից բացի՝ թիմը հայտնաբերել է նաև կերամիկայի մասեր և սպասք:

Բեդնարցը նշել է, որ հնարավոր է, որ շշի մեջ «Selters»-ի արտադրության օրիգինալ ջուր է:

Selters-ը հանքային ջուր արտադրող գերմանական ընկերություն էր, որը 19-րդ դարում հայտնի էր Եվրոպայի հարուստների շրջանում:

 

Tags: ,