Իրաքյան Քուրդիստանի սահմանադրությունը քվերակության կդրվի

kurtԻրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի ինքնավարության ղեկավարությունը որոշում է կայացրել քվեարկության դնել Իրաքյան Քուրդիստանի շրջանային ղեկավարության սահմանադրությունը, որը նախապատրաստման վրա համապատասխան հանձնաժողովը աշխատել է յոթ տարի:
Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով քրդական կայքերում տեղ գտած լուրերը, հաղորդում է, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսուտ Բարզանին հանդիպել է սահմանադրական հանձնաժողովի հետ և ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ սահմանադրության մեջ իրավական ոչ մի թերություն չի հայտնաբերվել, այդ պատճառով էլ որոշվել է այն քվեարկության դնել: Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Ֆիրսեթ Ահմեդը նշել է, որ Քուրդիստանում բնակվող կրոնական և էթնիկական բոլոր խմբերը հանձնաժողովում ունեն իրենց ներկայացուցիչները: «Նոր սահմանադրության պատրաստման ընթացքում օգտվել ենք 40 երկրի սահմանադրությունից: Դիմել ենք տեղացի և արտասահմանցի մասնագետների, Քուրդիստանի խորհրդարանում ընդունվելուց առաջ 5 հազար առաջարկ և մեկնաբանություն ենք ստացել»,-նշել է Ֆիրսեթ Ահմեդը:

 

Tags: