Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անսպասելի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

o_981989Անսպասելի պաշտոնաթողություն Մեծ Բրիտանիայի կառավարությունում.ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես The Guardian-ն է հայտնում, ավելի քան 4 տարի այդ պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը հիմա պատրաստվում է գլխավորել Համայնքների պալատը, իսկ հաջորդ ընտրություններից հետո`  վերջնականապես ավարտել քաղաքական կարիերան ու թոշակի անցնել, հաղորդում է “Россия 24″ հեռուստաալիքը: Ով է նրա իրավահաջորդը լինելու` առայժմ հանելուկ է:

Tags: , ,