Պատրաստ են կռվել պատոնյաների որդիների հետ` կողք-կողքի

o_982074Մայդանի բնակիչները պատրաստ են գնալ կռվելու, եթե նրանց հետ նույն բատալյոնում լինեն պաշտոնյաների որդիները, այդ թվում նաև ՆԳ նախարար Արսեն Ավակովի: Այսպես են մարդիկ արձագանքել նախարարի այն հայտարարությանը, որ նա առաջարկել է Կիևի կենտրոնը մինչ օրս օկուպացրածներին` մասնակցել երկրի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ օպերացիային: Ընդ որում, Ավակովը մայդանականներին անվանել է  ռուսական հատուկ ծառայությունների կամակատարներ:

“Այն, ինչը հիմա կատարվում է Մայդանում, դա նրա էության վարկաբեկումն է, Ուկրաինայի վաճառքը մաս-մաս: Երկրի գլխավոր հրապարակում անհասկանալի, ոչ համակրելի, ոչ լուսավոր մարդկանց կենտրոնացումը Ռուսաստանի ՀԴԲ-ի  ու մարգինալ կուսակցությունների նախագիծն է, որոնք անցյալ են արդեն: Միլիցիան բոլորի գործերն ունի, ովքեր հակաիրավական գործունեությամբ են զբաղվում` քողարկվելով Մայդանով: Ու միլիցիան կգործի: Այդ “հայրենասերները” հեռանալու համար կարճ ժամանակ ունեն: Վերցնել զենքն ու իսկապես կռվել Ուկրաինայի համար, ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում մակաբույծի կյանք վարել”,-գրել է ՆԳ նախարարը  Facebook-ի  իր էջում:

Իր հերթին ցուցարարները նախարարին հիշեցրել են, որ իրենցից շատերը Մայդան են եկել գարնանն ու զարմացած են, որ Ավակովն իրենց չի հիշում, հաղորդում է “Россия 24″-ը:

Անկախ

Tags: ,