Միասեռական երեխաների ծնողների մասին պատմող «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը ցնցել է նաև Դիրաբեքիրը (տեսանյութ)

benim_cocugum_afisԹուրք ռեժիսոր Ջան Ջանդանի հեղինակած «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է լեզբի, առվամոլ, բիսեքսուալ և տրանս երեխաներ ունեցող հինգ ծնողների ապրումների մասին, երեկ պրեմիերա է ունեցել Դիարբեքիրում: Ֆիլմը, որի ցուցադրությանը ներկա են եղել հասարակական մի շարք կազմակերպությունների և տեղական կառույցների ներկայացուցիչներ, մեծ տպավորություն է թողել լսարանի վրա:

Ինչպես գրում է «Ակօս»-ը՝ Թուքիայում մեծ աղմուկ հանած ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը նկատելի էր, քանի որ Դիարբեքիրի 350 հոգանոց դահլիճը լի էր հանդիսականներով, որոնք եկել էին նաև շրջակա քաղաքներից՝ Մալաթիայից, Մարաշից, Թունջելիից (Դերսիմ) և այլ շրջաններից: Վերջիններս երկար ծափահարում և գովեստի խոսքեր էին ասում ֆիլմը ստեղծած անձնակազմին: Ցուցադրությանը ներկա գտնված Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության փոխհամանախագահ իրավաբանը Դանըշ Բեշթաշը «Twitter»-ում կիսվել է իր տպավորություններով: «Շատ արժեքավոր է այն պայքարը, որը ընտանիքները մղում են իրենց երեխաների համար: Մենք միասին ենք կանգնելու խտրականության և օտարման դեմ»,-նշել է Բեշթաշը:
Ֆիլմի ռեժիսոր Ջան Ջանդանը նշել է, որ Դիրարբեքիրում տեղի ունեցած ցուցադրությունը նվիրվում է 2012 թվականին այդ քաղաքում միասեռական լինելու համար սպանված 17-ամյա Ռոժին Չիչեքի հիշատակին:

Tags: