«Երևանյան ամառ 2014». Նոր Նորքում ամփոփվել է բակային ճամբարների առաջին փուլը

007Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Երևանյան ամառ 2014» ծրագրով իրականացվող բակային ճամբարների առաջին փուլն ամփոփվել է համերգային մեծ ծրագրով։ Տիգրան Մեծի այգի հարյուրավոր նորնորքցիներ էին եկել՝ վարչական շրջանի տարբեր զանգվածներից։ Միջոցառումը մեկնարկել է մի քանի բակային ճամբարների երեխաների, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի ու արվեստի դպրոցի սաների ելույթներով, այնուհետ շարունակվել է հանրահայտ երգիչների կատարումներով. Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հրավերով միջոցառմանը ելույթ են ունեցել Նարեկ Բավեյանը, Վարդան Բադալյանը, Օլգա Այվազյանը, Լիաննան։ Համերգային ծրագրում ներառված էր նաև կրկեսային ներկայացում։

Համերգի ավարտին բակային ճամբարների պատասխանատուներն ու ամենաակտիվ մասնակիցները, ինչպես նաև շարադրության, նկարչական, շախմատի մրցույթներում հաղթողները պարգևատրվել են և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ստացել խրախուսական նվերներ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: ,