Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Թուրքիայում վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատես հայտարարությամբ, որ Հյուսիսային Իրաքը չի շտապում անկախության հանրաքվե իրականացնել:
«Իրաքի և Շամի իսլամական պետության» զինյալների կողմից իրաքյան տարածքների գրավումից հետո Բաղդադի և Էրբիլի միջև հարաբերությունները զգալիորեն վատացան: Դրանից հետո Բարզանին երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղադրեց Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին` նշելով, որ նա չի կարողանում վերահսկել իրավիճակը: Բարզանիի խոսքերով`Քրդական ինքնավարությունը վաղ, թե ուշ կհայտարարի իր անկախության մասին, քանի որ դա Իրաքի քրդերի իրավունքն է: Նշվել էր նաև, որ Քրդական ինքնավարությունը պատրաստ է հանրաքվե անցկացնել Քիրքուք քաղաքի կարգավիճակը հստակեցնելու համար:
Tags: իրաք, Մասուդ Բարզանի