Նորածինները կարող են քվեարկելու իրավունք ստանալ

pic_abedb33a58c366dbed29b781fb6d022f (1)«Շվեյցարիայի մանկական լոբբի» հասարակական կազմակերպությունը երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել` երեխաներին ծննդյան օրից սկսած քվարկություններին մասնակցելու հնարավորության հարցը: Դրա մասին հուլիսի 14-ին հաղորդել է РИА Новости –ն` հղում անելով  Neue Zürcher Zeitung-ը:

«Մենք վստահ ենք, որ երեխաների ընտրելու իրավունքն էլ ավելի ամուր կդարձնի մեր ընտանիքը,-կարծում  է  «Մանուկների լոբբի» կազմակերպության համանախագահ Աննելիս Մյունխը: Բացի այդ, նորամուծությունը, կազմակերպության անդամների կարծիքով, հետագայում կբարձրացնի շվեյցարացիների քաղաքական ակտիվությունը:

Կազմակերպության մասնակիցները պարզաբանել են, որ փոքրիկին չեն առաջարկում ընտրատեղամասում իր կարծիքը հայնել: Մինչև որոշակի տարիք նրա ձայնը կկառավարեն ծնողները, իսկ երեխաներն այդ ընթացքում կյուրացնեն քաղաքական գործընթացը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, այս կազմակերպության բոլոր ձեռնարկներն ու առաջարկությունները մինչ օրս մերժվել են: Ակտիվիստներին դեռևս միայն հաջողվել է  Շվեյցարիայի արևելքում, Գլարուսում, ընտրելու իրավունքի տարիքը նվազեցնել 2 տարով.հիմա երիտասարդները կարող են քվեարկել արդեն 16 տարեկանում:

Tags: ,