Բաքվի Նասիմինի շրջանի դատարանը այսօր ուսումնասիրում է Ռաուֆ Միրքադիորովի կալանքի ժամկետը՝ համաձայն Գլխավոր դատախազության՝ ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդության: Այդ մասին “Թուրան” գործակալությանը հաղորդել է Միրքադիրովի իրավապաշտպան Էլմար Սուլեյմանով:
“Զերկալո” թերթի թղթակից Ռաուֆ Միրքադիրովը ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսվել է և անմիջապես ձերբակալվել Բաքվի օդանավակայանում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:
Ապրիլի 21-ին դատարանը կալանավորել էր նրան 3 ամսով: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ դրանք անհեթեթ և քաղաքականապես շահադրդված համարելով:
Նշենք, որ այսօր լրանում է Ռաուֆ Միրքադիովի 53 ամյակը: “Ամենայն հավանականությամբ Ռաուֆ Միրկադիրովի ծննդյան կապակցությամբ հենց այսպիսի նվեր են նրան պատրաստել: Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը երկարաձգելու համար բացարձակապես ոչ մի այլ հիմք չեմ տեսնում”,- ընդգծել է փաստաբանը:
Tags: Ռաուֆ Միրքադիրով