Մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան

arm-6856-P4190049Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան,

որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, Հայաստանի և ԼՂՀ-ի

14-18 տարեկան 72 դպրոցականներ:  Օլիմպիադայի մասնակիցներին այսօր

այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը

զրուցել է օլիմպիադայի մասնակիցների և թիմերի ղեկավարների հետ,

պատասխանել նրանց հարցերին:Նախարարը շնորհակալություն է հայտնել

մասնակիցների ծնողներին և մանկավարժներին` օլիմպիադային նրանց

նախապատրաստելու համար: “Ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ առկա է հետաքրքրություն ոչ միայն արդեն ավանդական դարձած բնագիտական

օլիմպիադայի, այլև մեր երկրի հանդեպ: Ձեզանից շատերն առաջին անգամ են

հայրենիքում, բայց վստահ եմ` ոչ վերջին: Իրականում հայագիտական

օլիմպիադաների նպատակը ոչ միայն շնորհալի և տաղանդավոր երեխաներին

բացահայտելն է, այլև ցանկությունը` նրանց կապել մայր հայրենիքի հետ:

Երբ երիտասարդ  տարիքում գալիս եք հայրենիք, ծանոթանում ձեր

տարեկիցների հետ, ապա  հավանականությունը, որ կկապվեք ոչ

միայն Հայաստան կոչված հողի, այլև ձեր սերնդակիցների հետ,

մեծ է”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ նախարարությունը կանի

հնարավորը, որ աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներն

ավելի շատ առիթներ ունենան` այցելել հայրենիք:

“Հայերս ավանդաբար ուժեղ ենք տարբեր առարկաներից, որոնցից մեր

աշակերտները ցուցաբերում են փայլուն գիտելիքներ: Եվ ահա մեր

օլիմպիական թիմն արդեն հասցրել է 6 մեդալ շահել դպրոցականների

միջազգային օլիմպիադայում: Մաղթում եմ, որ մեր դպրոցականների

մեդալները ոգևորեն և ստիպեն ձեզ` ավելի լավ սովորել, և դուք էլ,

անկախ նրանից` որ երկիրն եք ներկայացնելու, դառնաք ոչ միայն

համահայկական, այլև միջազգային ստուգատեսների հաղթողներ, և

մենք ձեզանով հպարտանալու առիթներ ունենանք”,-նշել է նախարարը`

հավելելով, որ այցելելով բազմաթիվ երկրներ` իր աշխատանքային օրակարգի ամենապարտավորեցնող հանդիպումները հայ համայնքի հետ, հատկապես,

երբ այդ համայնքներն ունեն հայկական դպրոցներ և կրթամշակութային օջախներ: “Հավաստիացնում եմ ձեզ, որ ամենամեծ լիցքերը ստանում եմ`

մեր հայրենակիցների հետ շփվելով: Մաղթում եմ ձեզ անմոռանալի

հիշողություններ, ազնիվ և արդար մրցակցության մեջ ձեր լավագույն

ունակությունների դրսևորում: Հաղթանակ չեմ ասում, որովհետև

արժանանալով օլիմպիադայի մասնակցի կոչմանը` դուք

արդեն հաղթող եք, քանի որ հնարավորություն ունեք հայրենիքի

այս գողտրիկ անկյունում զգալ ձեզ հայ, հասկանալ, որ պետության

ուշադրության կենտրոնում եք, և ունեք ձեզ նման մտածող, կենսուրախ

ընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց միավորում է հայ լինելու

պարտավորեցնող,  միաժամանակ դժվար առաքելությունը”,-նշել է

նախարարը: Արմեն Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է նաև, թե

ինչպես է ծնվել բնագիտական օլիմպիադա անցկացնելու միտքը:

“Մի քանի տարի առաջ, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

հանդիպում էր ունեցել հայագիտական օլիմպիադայի մասնակիցների

հետ, երիտասարդները Նախագահին խնդրել էին օլիմպիադաներն

անցկացնել ամեն տարի, քանի որ մինչ այդ` դրանք անցկացվում էին

երկու տարին մեկ անգամ: Այդ ժամանակ Նախագահը հանձնարարեց

հետայսու դրանք անցկացնել յուրաքանչյուր տարի.  մեկ տարի`

հայագիտական, մեկ տարի` բնագիտական ուղղվածությամբ:

Այնպես որ, այս օլիմպիադայի նախադրյալները ձեզ համար

ստեղծել են ձեր նախորդ սերունդների առաջարկությունները:

Հուսով եմ, որ դուք ևս կդառնաք նոր ավանդույթի հիմնադիրներ”,

-նշել է Ա. Աշոտյանը:
Հանդիպման մասնակիցները նաև հարցեր են ուղղել նախարարին,

որոնք, մասնավորապես, վերաբերել են Սփյուռքում հայապահպանության

խնդրին և հայկական դպրոցների հիմնմանը: Ի պատասխան`

նախարարը նշել է, որ սփյուռքահայության խնդիրները միշտ

գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում`

կոչ անելով անպայման հաճախել հայկական դպրոցներ:
Հանդիպման ավարտին մասնակիցներն առաջարկել են հաջորդ

օլիմպիադան անցկացնել ԼՂՀ-ում, ինչպես նաև ընդլայնել

օլիմպիադայի առարկաների ցանկը` այնտեղ ներգրավելով “Քիմիա” և “Կենսաբանություն” առարկաները:
Նշենք, որ Համահայկական 2-րդ օլիմպիադան անցկացվում է

մաթեմատիկա, ֆիզիկա և Հայաստանի աշխարհագրություն

առարկաներից: Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել

միայն մեկ կամ երեք առարկաներից մրցույթներին: Բնագիտական

օլիմպիադայի հիմնական հաղթողները հայտարարվում են

երկրորդ փուլի արդյունքների հիման վրա: Հիմնական հաղթողների համար

նախատեսված են. I կարգ`  6 հատ, II կարգ` 6 հատ, III կարգ`  6 հատ  դիպլոմներ և մրցանակներ:
Բացի հիմնական մրցույթներից` օլիմպիադայի ծրագրում նախատեսված են

բազմաթիվ խաղեր, պարի ուսուցում, ուսուցողական միջոցառումներ, քայլարշավ և այցելություն Բյուրականի աստղադիտարան:

Tags: